ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇԱՐՔ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Սույն թվականի մայիսին կազմակերպվեցին գիտաժողովներ՝ նվիրված Հայաստանի Հանրա­­­­պետության  և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին. ամսի 5-6-ին Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանում, 7-ին՝ Սան Ֆրանցիսկոյում (կազմակերպված Բերկլիի համալսարանի նախաձեռնությամբ), 11-12-ին` Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանում: Գիտական զեկուցումներով հանդես եկան բազմաթիվ գիտնականներ: Հայաստանից մասնակցություն բերեցին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ազգային  արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Արցախից՝ Լեռնիկ Հովհաննիսյանը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ներկայացնում էր ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Լոս Անջելեսում նա զեկուցեց «Հայաստանի Հանրապետության հռչակման պատմաքաղաքական նշանակությունը», Բերկլիում՝ «1919 թ. մայիսի 28-ի միացյալ Հայաստանի հռչակագրի պատմական խորհուրդը», Նյու Յորքում՝ «Ջավախքը 1918-1921-ական թվականներին» թեմաներով:

  

Ա. Մելքոնյանը դասախոսություններով հանդես եկավ Լոս Անջելոսի «Ալեք Փիլիպոս», «Ֆերահյան» և այլ ազգային վարժարաններում, հարցազրույցներ տվեց տեղի հայկական լրատվամիջոցներին: Մայիսի 13-ին  բանախոսություններով հանդես եկավ Մոնրեալում, 17-ին՝ Տորոնտոյում, ինչպես նաև, հանդիպումներ ունեցավ կանադահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: